Շահերի պաշտպանություն
Շահերի պաշտպանության համակարգողի կողմից կազմակերպվում են հանդիպումներ աշխատակազմի, շահերի պաշտպանության կամավորական խմբերի, շահառուների հետ՝ քննարկելու առկա համայնքային հարցերը՝ հաշմանդամության ոլորտում և ակնկալվող շահերի պաշտպանության գործողությունները։ Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն ապահովում է իրավական օգնություն՝ հաշմանդամություն ունեցող անձի որևէ իրավունքի հետ կապված՝ պայմանավորված նրա հաշմանդամությամբ: Այս ծառայությամբ պարբերաբար մշտադիտարկվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն ու խնդիրները ՀՀ Լոռու մարզում։ Մշակվում են շահերի պաշտպանության գործիքներ և կազմակերպվում հաշմանդամություն ունեցող անձանց համար դասընթացներ՝ նրանց հզորացնելու և աջակցելու նպատակով, այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝ շահերի պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և արտոնություններ, կազմակերպվում և իրականացվում են շահերի պաշտպանության արշավներ։
Շահերի պաշտպանության շրջանակում իրականացվում է համագործակցություն պետական և համայնքային իշխանությունների հետ՝ քաղաքականության փոփոխություններ առաջարկելու և որոշումներ կայացնելու գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց տեսակետների ներկայացումն ապահովելու համար։