«EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց հզորացման միջոցով խթանել նրանց անկախ և լիարժեք կյանքը։
Կենտրոնի ղեկավար կազմի և աշխատակազմի կեսից ավելին հաշմանդամություն ունեցող անձինք են:
Կենտրոնի համակարգողը և աշխատակազմի կեսից ավելին հանդիսանում են հաշմանդամություն ունեցող անձինք, ինչը թուլ է տալիս հիմնվել անձնական փորձի վրա, առավել խորքային պատկերացնել ոլորտի խնդիրները։
Կենտրոնը 2021 թվականից ի վեր 921 անձի տրամադրել է 785 խմբային և անհատական ծառայություն։
«EREO» անկախ կյանքի կենտրոնի հիմնական ծառայություններն անվճար են:
Տեղեկատվություն և ուղղորդում
Ծառայություններից օգտվողներին առաջինը արձագանքում է տեղեկատվության և ուղղորդման համակարգողը, որը կատարում է կարիքի նախնական գնահատում։ Գնահատման արդյունքների հիման վրա շահառուները ուղղորդվում են կենտրոնի համապատասխան այլ ծառայությունների համակարգողներին կամ համայնքում գործող այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ Ուղղորդումն իրականացվում է տարբեր ոլորտային թեմաներով՝ առողջապահություն,, աջակցող միջոցներ, կրթություն, զբաղվածություն, բնակարանների հարմարեցում, տրանսպորտային և համայնքային ռեսուրսներ, ինչպես նաև այլ հանրային ծառայություններ, որոնք հասանելի են բոլորին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց։ Համակարգողը հետադարձ կապի միջոցով հետևում է գործընթացին և համոզվում, որ ծառայություններից օգտվողները ստանում են իրենց անհրաժեշտ աջակցությունը։
Փոխօգնություն
Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը, հիմնվելով ծառայություն ստացող անձանց կարիքների վրա, ձևավորում է հաշմանդամություն ունեցող անձանցից կազմված փոխօգնության խմբեր, որոնք սեփական օրինակով և կենսափորձով աջակցում են այլ՝ համանման իրավիճակում (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող ամուսնացած անձինք, հաշմանդամության կոնկրետ խմբի անձինք և այլն) գտնվող անձանց անհատական կամ խմբային եղանակով (նաև՝ սեմինարների տեսքով)։ Խմբային հանդիպումները, եթե վերաբերում են սեռով պայմանավորված հարցերին, կազմակերպվում են կանանց և տղամարդկանց համար առանձին, իսկ մյուս դեպքերում դրանք ընդհանուր են։ Փոխօգնության ծառայության համակարգողն իր անձնական փորձով ևս խրախուսման, ոգեշնչման օրինակ է՝ որպես հաշմանդամություն ունեցող անձ և խրախուսում է շահա
Անկախ կյանքի հմտությունների և կարողությունների զարգացման ծառայություններ
Հայերեն ժեստերի լեզվի ուսուցման և թարգմանչական ծառայություններ, որոնք իրենց մեջ ներառում են՝ հայերեն ժեստերի լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպում լսողության խնդիր ունեցող անձանց և հաշմանդամություն չունեցող մարդկանց համար, «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառուների համար, վերջիններիս կարիքներից ելնելով, ապահովվում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն՝ բուժհաստատություններում, ոստիկանությունում և այլ համայնքային, պետական և մասնավոր կառույցներում։ Այս ծառայությունը մատուցվում է նաև առցանց, ինչպես նաև հայերեն ժեստերի լեզվի տարածման նպատակով տարբեր միջոցառումների կազմակերպում :
Աջակցող միջոցների կիրառման վերաբերյալ իրազեկման դասընթացներ, հանդիպումներ, որոնց ընթացքում «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն իրազեկում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող սարքերի, նորագույն տեխնոլոգիաների և միջոցների մասին, տալիս է խորհրդատվություն պետական հավաստագրերի միջոցով տրամադրվող պարագաների, դրանց ստացման կարգի մասին։
Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու նպատակով՝ ծառայություններ մատուցողների և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար մասնագիտական դասընթացներ:


