«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի կարողությունների զարգացման աջակցություն
- Նպատակ 1- նպաստել Հայաստանի հյուսիսում ընտրական գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը՝ մոնիթորինգ իրականացնելով վարչական ռեսուրսների չարաշահման և արտաքին ազդեցության նկատմամբ, հավաքելով փաստահենք տվյալներ և դրանք ներկայացնելով համապատասխան շահակիցներին։
- Նպատակ 2— հզորացնել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի կարողությունները՝ Հայաստանում ընտրական հաշվետվողականությունն ու ամբողջականությունը ամրապնդելու համար՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող ընտրողների ներառումը։
- Ենթանպատակ 2.1 — Ընտրական դիտորդության համակարգի ձևավորում
Մշակել ընտրական դիտորդություն իրականացնելու համապարփակ ուղեցույց և ընթացակարգեր՝ ներառելով հաշմանդամություն ունեցող ընտրողների մասնակցության դիտարկման մեթոդաբանություն։
- Ենթանպատակ 2.2 Ռազմավարական պլանավորման բարելավում
Վերանայել և արդիականացնել կազմակերպության ռազմավարական պլանը՝ հստակ սահմանելով առաջնահերթությունները ընտրական գործընթացներում ներառականության խթանման ուղղությամբ։
- Տևողություն – 5 ամիս (փետրվար 7– հունիս 7, 2026)
- Թիրախ խումբ — «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ աշխատակազմը, Գյումրիի, Վանաձորի և Տաշիրի բնակիչները (հատկապես այն ընտրողները, որոնց վրա ազդեցություն ունեն հանրային ծրագրերը), տեղական ՔՀԿ-ներ, ակտիվիստներ, անկախ լրագրողներ, համայնքային խորհրդերի անդամներ, ՀՈԱԿ աշխատակիցներ, ընտրական դիտորդներ և ժողովրդավարության զարգացման ուղղությամբ գործող այլ կազմակերպություններ։
- Իրականացման վայր — Վանաձոր, Տաշիր, Գյումրի
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն այս ծրագիրն իրականացնում է «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի հետ համատեղ։
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» կազմակերպության աշխատակազմի համար կկազմակերպվի երկօրյա դասընթաց, որի արդյունքում փորձագետի հետ համատեղ կմշակվի ընտրական գործընթացների մոնիթորինգի և դիտորդական առաքելության իրականացման ընթացակարգ և ուղեցույց:
Նախատեսվում է, որ կազմակերպության աշխատակազմի երեք անդամ կմասնակցեն ռազմավարության մշակման դասընթացի, որի արդյունքում ձեռք բերված գիտելիքների հիման վրա, մյուս աշխատակիցների ներգրավմամբ, կմշակվի կազմակերպության առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը։
Կատարվում է սոցիալական ոլորտի մշտադիտարկում Վանաձոր, Տաշիր և Գյումրի համայնքներում, որը ներառում է՝
- սոցիալական օգնությունների տրամադրված քանակի և շահառուների թվի մոնիթորինգ,
- համայնքների տարեկան պլանների և ռազմավարական ծրագրերի վերլուծություն,
- իրականացված սոցիալական օգնությունների համեմատական վերլուծություն անցած և ընթացիկ տարվա տվյալների հիման վրա։
Ստացված տեղեկատվությունն ու վերլուծությունը կենտրոնացվում է համապարփակ զեկույցի մեջ՝ ներկայացնելու համար գործընկեր կազմակերպությանը հետազոտության արդյունքների ամփոփման նպատակով։
Արդյունքներ
- Ընտրական գործընթացների մոնիթորինգի և դիտորդության ուղեցույց
Երկօրյա դասընթացի և փորձագետի աջակցությամբ մշակվել է ընտրական գործընթացների մոնիթորինգի և դիտորդական առաքելության ընթացակարգը և ուղեցույցը, ինչը ուժեղացրել է ՀԿ-ի կարողությունները դիտորդական առաքելություններ իրականացնելու համար։ - ՀԿ-ի ռազմավարական պլանի վերանայում
Դասընթացների և ստացված գիտելիքների հիման վրա, ՀԿ-ի աշխատակազմի ներգրավմամբ մշակվել է կազմակերպության առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը - Սոցիալական ոլորտի վերլուծական զեկույց
Վանաձոր, Տաշիր և Գյումրի համայնքներում կատարված սոցիալական ոլորտի մշտադիտարկման և տվյալների հավաքման արդյունքների հիման վրա կազմվել է համապարփակ վերլուծական զեկույց, որը ներկայացվել է գործընկեր կազմակերպությանը՝ սոցիալական աջակցության ծրագրերի գնահատման և բարելավման նպատակով։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
