- Նպատակ- Ապահովել ներառական, մատչելի և մասնակցային ընտրական գործընթաց՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի լիարժեք իրացումը և բարձրացնելով ընտրական գործընթացներում ներգրավված դերակատարների ներառական հաղորդակցության իրազեկվածությունը։
- Տևողություն – 2 ամիս ( ապրիլ 20 – հունիս 20, 2026)
- Թիրախ խումբ – 110 hաշմանդամություն ունեցող ընտրող` ՀՀ-ի բոլոր մարզերից և Երևանից
- Իրականացման վայր — Վանաձոր
Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում:
Ծրագրի ընթացքում կազմակերպվելու են իրազեկման վեց առցանց հանդիպումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպատակ ունենալով բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց գիտելիքներն ու իրազեկվածությունը ընտրական իրավունքների, քվեարկության ընթացակարգերի և ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորությունների վերաբերյալ։
Կիրականացվի իրազեկման արշավ՝ ութ մատչելի տեսանյութերի պատրաստման և տարածման միջոցով՝ խթանելու ներառական և հասանելի մասնակցությունը ընտրություններին։
Հաշմանդամություն ունեցող անձինք ներգրավված կլինեն արշավի մշակման գործընթացում՝ գաղափարի ձևավորումից մինչև սցենարների մշակում և ներկայացում, որպեսզի բովանդակությունն արտացոլի իրական փորձն ու տեսակետները։
Տեսանյութերը կներկայացնեն հավասար մասնակցության, մատչելի քվեարկության և ներառական ընտրությունների կարևորության վերաբերյալ հիմնական ուղերձներ և կտարածվեն սոցիալական մեդիայի հարթակների միջոցով՝ լայն հանրային իրազեկում ապահովելու նպատակով։ Բոլոր նյութերը կհրապարակվեն հասանելի ձևաչափերով՝ ներառյալ ենթագրերը և, հնարավորության դեպքում, ժեստերի լեզվի թարգմանությունը:
Կկազմակերպվի «Ես կքվեարկեմ, որովհետև…» խորագրով հանրային ցուցահանդես, որը կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց անձնական պատմությունները՝ ընդգծելով ընտրական գործընթացներում ներառական մասնակցության կարևորությունը։
Ցուցահանդեսը նաև հանրային ներգրավման հարթակ կհանդիսանա՝ խթանելով քննարկումները և բարձրացնելով հանրային իրազեկվածությունը։ Նախատեսվում է նաև ինտերակտիվ հատված, որտեղ այցելուները կկարողանան կիսվել քվեարկության և մասնակցության վերաբերյալ իրենց մտքերով ու փորձով։
Միջոցառումը կլուսաբանվի և կտարածվի մեդիայի ու սոցիալական հարթակների միջոցով՝ ապահովելով ավելի լայն հասանելիություն և ազդեցություն։
Արդյունքներ
- Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ընտրական իրավունքների, քվեարկության ընթացակարգերի և մասնակցության հնարավորությունների վերաբերյալ գիտելիքների և իրազեկվածության բարձրացում՝ նպաստելով ընտրական գործընթացներին ավելի վստահ և տեղեկացված մասնակցությանը,
- ներառական և մատչելի ընտրությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում,
Ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց փորձառությունների և տեսակետների տեսանելիության բարձրացում՝ նպաստելով ավելի ներառական հանրային խոսույթի ձևավորմանը:
ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) եւ ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
