«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի կարողությունների զարգացման աջակցություն
- Նպատակ 1 — նպաստել հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքների լիարժեք պաշտպանությանն Հայաստանում՝ ապահովելով ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում շրջիկ արկղով քվեարկության ժամանակ իրազեկում, ուղեցույցների տրամադրում և մշտադիտարկում:
- Նպատակ 2 — ամրապնդել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի ներքին կառավարման և ֆինանսական հմտությունները
- Տևողություն – 4 ամիս ( մարտ 2 – հունիս 30, 2026)
- Թիրախ խումբ – «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ աշխատակազմ, բուժհաստատություններում գտնվող և շրջիկ արկղով ընտրողներ
- Իրականացման վայր — Վանաձոր
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն իր կարողությունների զարգացման գործընթացն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ «Շրջիկ արկղով քվեարկության մշտադիտարկում. Հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Նախատեսվում է մշակել թվային ուղեցույց՝ ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում շրջիկ արկղով քվեարկության ժամանակ ընտրողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որը տրամադրվելու է նշված հաստատությունների աշխատակիցներին՝ իրենց կողմից հաստատություններում փակցվելու և շրջիկ արկղով ընտրողներին իրազեկելու նպատակով։
Նախատեսվում է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերից դիտորդների հավաքագրում և նրանց վերապատրաստում, ովքեր քվեարկության օրը կիրականացնեն մշտադիտարկում ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում՝ շրջիկ արկղով քվեարկության գործընթացի ընթացքում։
Նախատեսվում է նաև ծրագրի ընթացքում ստեղծել կազմակերպության պաշտոնական կայքը, կազմակերպել դասընթաց կազմակերպության աշխատակազմի համար՝ ֆինանսական կառավարման հմտությունների թեմայով։
Արդյունքներ
- Կազմակերպության պաշտոնական կայքի գործարկում՝ ապահովելով տեղեկատվության հասանելիություն և կազմակերպության տեսանելիության բարձրացում,
- թվային ուղեցույցի մշակում և կիրառում՝ ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում շրջիկ արկղով քվեարկության ժամանակ ընտրողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ,
- ուղեցույցների առկայություն ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում՝ նպաստելով ընտրողների իրազեկվածության բարձրացմանը,
- Դիտորդների հավաքագրման իրականացում Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում,
կազմակերպության աշխատակազմի ֆինանսական կառավարման կարողությունների բարելավում։ - Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
